Անհայտ զինյալը Ստամբուլում հայկական եկեղեցու կիրակնօրյա ժամերգության պահին բակում հրազենից կրակ է բացել: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը:
Տուժածներ չկան, բայց միջադեպի պատճառով Թուրքիայի հայ համայնքը մտահոգ է, քանի որ նախօրեին ազգայնական մի կազմակերպություն Իգդիրում հրապարակավ այրել էր «Ակոս» հայկական թերթի մի համար։
Եկեղեցուն մոտ է տեղակայված Պոլսի հայոց պատրիարքարանը: Ժամերգության համար եկեղեցի այցելած Կարո Փայլյանը պատմել է, որ ինչ-որ մեկը, եկեղեցու դարպասների մոտ կանգնած, 7 անգամ օդ է կրակել։ Մարդիկ վախից խուճապահար են եղել ու դուրս վազել եկեղեցուց։ Կ. Փայլյանն ավելացրել է, ամենագավանական պատճառը, թե ինչու էր կրակողը հենց այդ եկեղեցին ընտրել այն է, որ եկեղեցին համեմատաբար փոքր է, անվտանգության տեսախցիկներն ավելի քիչ կարող են լինել, և գտնվում է պատրիարքարանի մոտ։