ՄԱԿ-ը վկայություններ է ստացել, որ սիրիացի ընդդիմադիրները քիմիական զենք են կիրառել: Այդ մասին նախօրեին հայտնել է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող անկախ հանձնաժողովի անդամ Կառլա դել Պոնտեն, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ նրա, խոսքը գնում է զարինի կիրառման մասին: Սակայն փորձագետներին չի հաջողվել ապացույցներ գտնել, որ կառավարությունը զարին է օգտագործել: «Գազը կիրառել են ընդդիմադիրները, ոչ թե կառավարությունը»,-ասել է Դել Պոնտեն: Նա չի մանրամասնել, թե ինչպես է քիմիական զենքը հայտնվել ընդդիմադիրների ձեռքում::
Պաշտոնական Դամասկոսը և ընդդիմադիրները մեղադրում են միմյանց քիմիական զենքի կիրառման երեք դեպքի համար՝ մարտին Հալեպի և Դամասկոսի մերձակայքում և 2012թ. դեկտեմբերին՝ Հոմսում: