6 մայիսի 2013 - 11:58 AMT
ՖԻԴԵ-ն Անանդ-Կարլսեն խաղի անցկացման իրավունքը տվել է հնդկական Չեննային

Շախմատի միջազգային ֆեդերացիան առաջիկա չեմպիոնական խաղի անցկացման իրավունքը տվել է հնդկական Չեննային:

Այդպիսով, թագի համար մենամարտը Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) ու Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) միջև, որը կայանալու է այս տարվա նոյեմբերին, պետք է տեղի ունենա աշխարհի չեմպիոնի հայրենիքում, հայտնում է chess-news.ru-ն: