6 մայիսի 2013 - 13:13 AMT
Ալի Աքբար Սալեհի. Բարբարոսական հարձակումները հակասում են միջազգային սկզբունքներին

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին սիրիացի պաշտոնակից Վալիդ Ալ Մուալեմի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Սիրիայում:

Կողմերը կարևորել են հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը Սիրիա-Սիրիա ազգային երկխոսության ձևաչափով, հայտնում է FarsNews-ը:

Նա դատապարտել է Իսրայելի հրիթռային հարձակումները Դամասկոսի արվարձանի վրա: «Բարբարոսական հարձակումները հակասում են միջազգային սկզբունքներին»,-ասել է Սալեհին: