6 մայիսի 2013 - 15:20 AMT
«Իրանահայոց հանրագիտարան» գրքի հեղինակին Հայաստանում ԻԻՀ մշակույթի կենտրոնը նվիրել է գրքի 90 օրինակ

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրավանդն անդրադարձել է Ժանետ Տ. Լազարյանի «Իրանահայոց հանրագիտարան» գրքի տպագրությանն առնչվող որոշ հարցերի: Իր նամակում նա մասնավորապես գրել է. «Մտադիր չէի գրել սույն գրությունը, բայց ստիպված եմ պատասխանել անհիմն բողոքին ՝ պաշտպանելու ՀՀ- ում ԻԻՀ դեսպանության մեշակույթի կենտրոնի ջանքերը: Անցյալ տարի, Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքն էր: Այդ շրջանակներում Հայաստանում ԻԻՀ մշակույթի կենտրոնը ձեռնամուխ եղավ Ժանետ Տ. Լազարյանի «Իրանահայոց հանրագիտարան» գրքի տպագրությանը, Ժորժ Աբրահամյանի հայերեն թարգմանությամբ և Հասմիկ Մովսիսյանի գեղարվեստական խմբագրությամբ (Հասմիկ Մովսիսյանը հանդիսանում է Հայաստանում ԻԻՀ մշակույթի կնտրոնի աշխատակից): Գրքի վրա տարվել է իսկապես մեծ աշխատանք և այն լիարժեքկերպով ներկայացում է Իրանահայ հայտնի դեմքերին:

Գիրքը ինձ շատ հետաքրքրեց և ես դարձա սույն գրքի տպագրման պաշտպանը: Իմ առաքլությունը սկսվեց 2011.թ: Ընդհանրապես մշակույթի կենտրոնը իր ողջ տարվա ծրագիրը կազմում է հենց տարվա սկզբից և այնուհետև նոր ծրագրեր չեն ավելացվում: Գրքի տպագրությունը չէր մտնում մշակույթի կենտրոնի ծրագրերի մեջ: Այս պատճառով, ստիպված եղանք փոխել կենտրոնի ծրագրերից երկուսը և առաջարկել այս գրքի տպագրության ծրագիրը: ՀՀ-ում ԻԻՀ դեսպան ՝ պարոն Ռեիսիի միջնորդությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Իրանի իսլամական կապերի և մշակույթի կազմակերպության համաձայնությամբ որոշվեց տպագրել գրքի 800 օրինակ: Այս կարևոր ծրագիրը ավարտին հասավ 2012.թ : Գրքում մանրամասնորեն ներկայացված են Իրանի հայ համայնքի հայտնի և հանճարեղ դեմքերը: Գրքի տպագրությունից հետո, աշխարհի տարբեր մասերից, հատկապես՝ Ռուսաստանի դաշնությունից և ԱՄՆ-ից ստացվեցին դիմումներ՝ գրքի օրինակները իրենց տրամադրելու կապակցությամբ: Գրքերը որքան որ հնարավոր էր ուղարկվեցին: -ը իր տեղը գտավ նաև Հայաստանի բուհերում և արվետսագետների շրջանում: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը և ԻԻՀ մշակույթի խորհրդականը տարբեր առիթներով գրքի օրինակները նվիրում են Հայաստանի պաշտոնյաներին ևքաղաքացի ներին, որպես արժեքավոր գործ:

Համաշխարհային պրակտիկայում ընդունված է, որ տպարանը հեղինակին նվիրում է գրքի 10-20 օրինակ: «Իրանահայոց հանրագիտարան» գրքի հեղինակ տիկին Ժանեթ Լազարյանին Հայաստանում ԻԻՀ մշակույթի կենտրոնը նվիրեց գրքի 90 օրինակ: Գրքերը ուղարկվեցին ցամաքային սահմանով և մեծ ֆինանսական ծախսերով: Ցավոք, Թեհրանում գրքի շնորհանդեսի արարողության ժամանակ (Սարայե Ահլե Ղալամ) տիկին Լազարիանը հայտարարել է, որ ոչ մի գիրք չի ստացել, ավելին, նա նշել է, որ գիրքը տպագրել է ՀՀ մշակույթի նախարարությունը :

Առաջին, եթե գիրքը տպագրել է ՀՀ մշակույթի նախարարությունn, ինչո՞ւ է տիկին Լազարյանը բողոքում ԻԻՀ մշակույթի կնտրոնին: Ուրեմն բողոքը անհիմն է: ( Գրքի վերջում գրված է, որ այն տպագրվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ):

Երկրորդ, եթե մենք չենք ուղարկել գիրքը, ինչպես է Թեհրանի միջազգային գրքի ցուցահանդեսում(Սարայե Ահլե Ղալամ) կազմակերպվել գրքի շնորհանդեսը: Պատշաճ է, որ մեծարգո տիկին Լազարյանը, ով մեծ աշխատանք է կատարել լիարժեքներկայացնելու իրանահայերի դերըԻրանում, ավելի երախտապարտ լինի և իրականությունը հայտարարի և ոչ որևէ այլ բան: Ամենայն հավանականությամբ, տիկին Լազարիանը մոռացել է, որ նախքան իմ առաքելությունը սկսելը՝ դեռ Թեհրան եղած ժամանակ, զանգահարեց ինձ ու խնդրեց, որպես նորանշանակ խորհրդական աջակցեմ այս գրքի տպագրությանը։

Մենք պահեցինք մեր խոստումը և համաշխարհային չափանիշներով նախատեսված չափից հինգ անգամ ավել գրքի օրինակներ տրամադրեցինք տիկին Լազարյանին , բայց ....: Հիշեցնում եմ, որ բոլոր կրոնները մարդկանց հորդորում են երախտապարտ լինել: Վատ չէր լինի ուշադրություն դարձնել այդ հորդորներին»,-գրել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրավանդը: