6 մայիսի 2013 - 16:14 AMT
Դպրոցականները սովորում են երկրաշարժից պաշտպանվել

ԱԻ նախարարության «ՍՊԾ» գործակալության մասնագետները շարունակում են սեյսմիկ պաշտպանության թեմաներով դասախոսությունները հանրապետության դպրոցներում: Օրերս ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալության մասնագետները դասախոսություն են կարդացել Երևանի թիվ 112 դպրոցում։

Դասախոսությանը ներկա են եղել դպրոցի 9-11-րդ դասարանների աշակերտները և ուսուցչական անձնակազմը` շուրջ 200 ունկնդիր: Սեյսմիկ պաշտպանության խնդիրների վերաբերյալ դասախոսության ընթացքում թե ուսուցիչների, թե աշակերտների կողմից տրվեցին բազմաթիվ հարցեր` երկրաշարժի, ցունամիի, դրանց ծագման և բնույթի, սեյսմակայուն շինարարության և երկրաշարժից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: