Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:
ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Թեժ գիծ»՝ 54 ահազանգ:
Նշված դեպքերից`
ընտրակաշառք – 40,
ոչ սահմանված կարգով քվեարկելը – 1,
ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը – 16,
ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը – 13,
մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը – 22,
թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը – 18,
քվեարկության գաղտնիությունը խախտելը – 6,
այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում, և այլ խախտումներ/ - 27:
4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրեսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով (կրկնակի քվեարկության փորձ):Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: