7 մայիսի 2013 - 12:24 AMT
Իզաբելա Յալյանը 4-րդ տեղն է զբաղեցրել ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում

Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդուհի Իզաբելա Յալյանը ավարտել է ելույթը 4-րդ տեղում:

Պոկում վարժությունում նա բարձրացրել է 87 կգ և նվաճել փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 107 կգ արդյունք է ցույց տվել: Երկամարտի արդյունքում Յալյանը բարձրացրել է 194 կգ:

Աշխարհի չեմպիոն է դարձել Քսենիա Մաքսիմովան (Ռուսաստան) 205 կգ արդյունքով:

Մայիսի 7-ին հարթակ դուրս կգա պատանիների աշխարհի առաջնության հաղթող Անդրանիկ Կարապետյանը 77 կգ քաշային կարգում, իսկ մայիսի 10-ին՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն ու Օլիմպական խաղերի բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը ( +105 կգ):