Այսօր նորվեգական Ստավանգեր քաղաքում մեկնարկում է շախմատի նոր գերմրցաշար, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:
Մրցումների առաջին օրը շախմատիստները կայծակնային պարտիաներ կխաղան, իսկ մայիսի 8-18-ը տեղի կունենան դասական շախմատի հանդիպումները:
Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կալսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վեսելին Թոպալովը (Բուլղարիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վան Հաոն (Չինաստան) և Ջոն Համերը (Նորվեգիա):
Մրցաշարի բյուջեն 650 հազար եվրո է: Եթե մրցաշարը հաջող անցնի, այն կդառնա ավանդական: