Օդեսայում ավարտվել է «Սև Ծով» միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը:
Նրանցից 3-ը գրավել են մրցանակային տեղեր՝ Էդգար Ենոքյանը (96 կգ) և Միհրան Ջաբուրյանը (55 կգ) 2-րդն են եղել, իսկ Վոլոդյա Ֆռանգուլյանը (60 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:
Մրցաշարին մասնակցել են 10 երկրների 87 մարզիկներ:
Մասնակից բոլոր երկրների ըմբիշները կրկին բողոքել են օլիմպիական մարզաձևերի շարքից ըմբշամարտը հանելու ՄՕԿ-ի գործկոմի առաջարկի դեմ:
Մայիսի 16-18-ը այս հարցի վերաբերյալ Մոսկվայում տեղի է ունենալու ՖԻԼԱ-ի կոնֆերանսը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները: