PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից ասացին, որ «նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի հետագա աշխատանքի մասին մինչև պաշտոնական տեղեկատվություն չլինի, իրենք հաստատել կամ հերքել չեն կարող այն»:
Իսկ փոխնախարար Սամվել Խաչատրյանը նշեց, որ ինքը ևս չի տիրապետում նման ինֆորմացիայի:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, թե սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը չի վերանշանակվի իր պաշտոնում:
Ռոստոմյանը ղեկավարում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2012 թվականի հունիսից: