Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Գուդրատ Գասանգուլիևը կոչ է արել կառավարությանը արգելել Ադրբեջանում Հայաստանի հետ համագործակցող թուրքական ընկերությունների գործունեությունը: Ըստ նրա, կառավարությունն արդեն հստակ պետք է ընտրության առջև կանգնեցնի թուրքական ընկերություններին՝ կամ նրանք աշխատում են Ադրբեջանի հետ, կամ Հայաստանի: «Ինչպես հայտնի է, Ռուսաստանում բազմաթիվ են մեր հայրենակիցները, որոնք ևս համագործակցում են հայերի հետ, ուստի այդ հարցը պետք է լուծվի իրավաբանական առումով: Նրանց դեմ հարկավոր է քրեական գործեր հարուցել»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը: