8 մայիսի 2013 - 11:34 AMT
Անդրանիկ Կարապետյանը դարձել է ծանրամարտի ԱԱ բրոնզե մեդալակիր

Հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը երիտասարդների աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Մինչև 77 կգ քաշային կարգում Կարապետյանը երկամարտի արդյունքում բարձրացրել է 340 կգ: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել է 160 կգ, իսկ հրումում՝ 180 կգ:

Այդ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել Ռազմիկ Հունանյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը: Իզաբելա Յալյանը (58 կգ) գրավել է 4-րդ տեղը:

Մայիսի 10-ին հանդես կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչ, պատանիների Եվրոպայի չեմպիոն ու պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը (+150 կգ):