8 մայիսի 2013 - 14:03 AMT
Կառավարությունում մի քանի փոխվարչապետներ կլինեն

ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովին կներկայացնի «Հայաստանի հարապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Փաստաթղթով նախատեսվում է նախարար լիազորություններով օժտել կառավարության աշխատակազմի ղեկավարին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ կառավարությունում պետք է մի քանի փոխվարչապետներ լինեն: Այդ մասին այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ նշել է սահմանադրական փոփոխություններ կատարելու և փոխվարչապետերի քանակն ավելացնելու մասին:

Նա հավելեց, որ նոր նախարարը պետք է կոորդինացնի կրթության, առողջապահության, պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները, քանի որ այդ բարեփոխումները տարբեր գերատեսչությունների աշխատանքի կոորդինացում են պահանջում:

Նախօրեին ՀՀԿ Գործկոմի նիստից հետո ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվեց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար: