10 մայիսի 2013 - 14:01 AMT
Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, ֆինանսական և բանկային հատվածների զարգացմանը: Երկուստեք նշվել է, որ տնտեսական կապերի շարունակական ընդլայնումը և խորացումը հանդիսանում է Հայաստանի և Արցախի առաջընթացի կարևոր նախապայմաններից մեկը, ինչը նպաստում է առկա ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: