10 մայիսի 2013 - 14:27 AMT
Լավրովը Սիրիայի իրավիճակը քննարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, ինչպես նաև ՄԱԿ և ԱՊԼ Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Լավրովը հաստատել է ՄԱԿ ակտիվ մասնակցության կարևորությունը Սիրիայի կարգավորման միջազգային ջանքերում:

Միջազգային հանդիպումը կարող է կայանալ մայիսի վերջում: Ըստ Լավրովի, այն կանցնի Ժնևում 2012թ. հունիսին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, հայտնում է ՌԲԿ-ն: