10 մայիսի 2013 - 15:45 AMT
Վ.Պուտինն առաջարկել է Դևիդ Քեմերոնին միասին այցելել Օլիմպիադա-2014-ի օբյեկտները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Մեծ Բրիտանիայի վարաչպետ Դևիդ Քեմերոնին միասին այցելել Օլիմպիադա-2014-ի օբյեկտները:

«Եթե ժամանակ լինի, ես կցանկանայի ցույց տալ ձեզ, թե ինչպես ենք մենք պատրաստվում 2014թ. Օլիմպիադային»,-ասել է Պուտինը՝ բացելով հանդիպումը Քեմերոնի հետ: «Ես հիշում եմ, թե ինչպես դուք սիրալիր ուղեկցեցիք ինձ Լոնդոնում ձյուդոյի մրցաշարի ժամանակ»,-հայտարարել է ՌԴ նախագահը:

Նա առաջարկել է Քեմերոնին բանակցությունների ժամանակ անդրադառնալ երկողմ հարաբերություններին ու միջազգային խնդիրներին, հայտնում է rpsort.ru-ն: