17 դեկտեմբերի 2005 - 13:36 AMT
ՂԱԿ-ին չհաջողվեց բողոքի ցույց կազմակերպել Բաքու ԵԱՀԿ ՄԽ այցելության դեմ
Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) ակտիվիստները փորձել են բողոքի ցույց անցկացնել Ադրբեջանի արտգործնախարարության առջեւ: ՂԱԿ-ի անդամները, հավաքվելով ԱԳՆ մոտ, փորձլ են բարձրաձայնել մի շարք կարգախոսներ: Սակայն ոստիկանությունը թույլ չի տվել պիկետ կազմակերպել եւ ցրել է ցույցի մասնակիցներին: Այդ ժամանակ ՂԱԿ-ի ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ միջադեպ է տեղի ունեցել: 10 հոգի ձերբակալվել են եւ տեղափոխվել ոստիկանության 27-րդ բաժանմունք: ՂԱԿ-ի ակտիվիստները մտադիր են հերթական ցույցը կազմակերպել այսօր մեկ այլ վայրում: Նշենք, որ ՂԱԿ-ը բողոք է հայտնում տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության դեմ, պահանջում է դադարեցնել այդ այցերը եւ Մինսկի խմբի գործունեությունը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: