Անթիլիասում հանդիպել են Մերձավոր Արևելքի քրիստոնյա հոգևոր հայրերը: Ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո ծառայությունը, հանդիպմանը քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, որ առաջացել է «Արաբական գարնան» հետևանքով, և իրավիճակը քրիստոնյա համայնքներում, հատկապես Սիրիայում: Հոկտեմբերին նախատեսվում է խորհրդաժողով հրավիրել այս հարցերի շուրջ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել կոմիտեի անդամներին Անթիլիաս ժամանելու համար և կոչ է արել միավորել ջանքերը կասեցնելու համար քրիստոնյաների անհետացումը Մերձավոր Արևելքում: Արամ Առաջինը նաև հորդորել է երկխոսություն հաստատել քրիստոնյաների ու մահմեդականների միջև, անկախ դժվարություններից ու խոչընդոտներից: Նա նաև նշել է 2 շաբաթ առաջ Սիրիայում առևանգված երկու արքեպիսկոպոսների ազատ արձակման անհրաժեշտությունը: