13 մայիսի 2013 - 14:10 AMT
Շաբաթվա կեսին պարզ կդառնա, թե կխաղա արդյոք Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» դեմ խաղում

«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից հետո, որը ստացել էր ԲԿՄԱ հետ խաղում, տեղեկացնում է Bobsoccer-ը:

Շաբաթվա կեսին պարզ կդառնա, թե կխաղա արդյոք Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» դեմ խաղում, որը կայանալու է մայիսի 19-ին: «Սպարտակի» մարզչական կազմը որոշում կկայացնի չորեքշաբթի օրը: