13 մայիսի 2013 - 15:33 AMT
Գերմանիայում սկսվել է Օսվենցիմի պահակախմբի 49 անդամների վերաբերյալ հետաքննությունը

Նացիոնալ-սոցիալիզմի հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող գերմանական գերատեսչությունը նախնական քննություն է սկսել ֆաշիստական Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի պահակախմբի 49 անդամների վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ գերմանական ԶԼՄ-ների վրա հղումով:

Այժմ նրանց տարիքը մոտ է 90-ին, նրանք բնակվում են երկրի տարբեր մասերում, քննիչներին արդեն հայտնի են նրանց անուններն ու հասցեները: «Հիմա մենք նորից ստուգում ենք նրանց հասցեներ, ստուգում ենք, թե արդյոք նրանք այլ գործերով ևս անցնում են»,-ասել է Շրիմը: