19 դեկտեմբերի 2005 - 13:21 AMT
Հաջորդ տարվա մարտին Հայաստանում լույս կտեսնի Ղուրանի հայերեն հրատարակությունը
2006 թվականի մարտին Հայաստնում կհրատարակվի Ղուրանի ամփոփ տարբերակը հայերեն լեղվով: Ինչպես տեղեկացրել է թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը, գիրքը կթարգմանվի պարսկերենից` դա կկազմի շուրջ 1000 էջ, թարգմանվել են բոլոր 114 սուրաները եւ Ղուրանի որոշ մեկնաբանություններ: Գիրքը կհրատարակվի Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի աջակցությամբ: Վերջին անգամ Ղուրանը ամփոփ տեսքով հայերեն է թարգմանվել 1912 թվականին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: