14 մայիսի 2013 - 12:29 AMT
Կադրի Ջամիլ. Թուրքիան պատրաստ չէ Սիրիայի հետ պատերազմի

Թուրքիան պատրաստ չէ Սիրիայի հետ պատերազմի, գտնում է Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը: Ըստ նրա, թուրք առաջնորդների ռազմատենչ հայտարարությունները ծառայում են սիրիացի զինյալ ընդդիմության մարտական ոգին բարձրացնելու համար, որոնք թուրքերը չեն կարող տալ, այն ինչ խոստացել էին»,-ասել է Ջամիլը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ հավելելով, որ ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում թույլ չի տալիս թուրքերին լուրջ քաղաքական քայլերի դիմել:

Ըստ Ջամիլի, ահաբեկչությունները թուրքական Ռեյհանլիում ձեռնատու են Թուրքիայի ներսի այն ուժերին, որոնք դեմ են քրդական խնդրի լուծմանը: Ըստ նրա, դրանք ծայրահեղական ուժեր են, որոնք լավ իրազեկ են Հաթայ գավառի իրավիճակին, որտեղ բնակվում են քրդեր, արաբներ, թուրքեր, սունիների, ալևիներ, և ցանկանում են պառակտել նրանց: Ջամիլը չի բացառում, որ ահաբեկչություններին կարող են մեղսակից լինել նաև գերտերությունների հատուկ ծառայությունները: