ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի չորս տարուց ոչ շուտ: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ԱՄՆ նախագահ Օբամայի հետ համատեղ մամլո ասուլիսում:
«Մեր ազգային շահերից է բխում, որ ԵՄ-ն դառնա առավել բաց, մրցունակ ու ճկուն: Ես գտնում եմ, որ դա հասանելի է, Եվրոպան պետք է փոխվի»,-ասել է Քեմերնը:
Այս շաբաթ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում քվեարկություն կանցկացվի ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի մասին, հայտնում է euronews-ը: