Հայազգի ճարտարապետ Գևորգ Օզղարագյոզը, որը բազմաթիվ պաշտամունքային կառույցներ է նախագծել Թուրքիայի տարբեր կրոնների համար, իր նախագծերը ստեղծելիս լսում է կրոնական համայնքների կարծիքը: Ինչպես գրում է Hurriyet Daily News, լինելով հայ քարտաշների ընտանիքից, Գևորգ Օզղարագյոզը Մալաթիայից Ստամբուլ է տեղափոխվել, երբ 6 տարեկան էր: Ըստ նրա, Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետ Սինանի հետ ինձ համեմատողները չափազանցնում են նրա հնարավորությունները:
«Օսմանյան կայսրությունում չէին առանձնանցում ազգություններն ու կրոնները: Բացի այդ, Բալյանների ընտանիքը, հայտնի հայ ճարտարապետների տոհմը, աչքի չէր ընկնում իր ինքնությամբ: Որպես ճարտարապետներ, մենք չենք կարևորում կրոնական մոտիվները մեր նախագծերում…»,-ասել է Օզղարագյոզը:
Վերջին տարիներին նա աղոթատուն է կառուցել ալևիների համար Ստամբուլում, մզկիթ Բալիքեսիր քաղաքում, և մատուռ իր հայրենի Մալաթիայում: