15 մայիսի 2013 - 11:54 AMT
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է լինելու. Եթե գազը թանկանա, կթանկանա ամեն ինչ

Մայիսի 16-ին, առավոտյան ժամը 10-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա տեղի կունենա՝ ընդդեմ գազի սակագնի բարձրացման: Ակցիայի նախաձեռնողները մի խումբ ակտիվիստներ են, ովքեր հաղորդագրության մեջ նշում են, որ գազի գնի բարձրացումը նշանակում է, որ Հայաստանում ամեն ինչ կթանկանա՝ հաց-հացամթերք, տրանսպորտ, էլեկտրաէներգիա, առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննունդ և այլն:

«Սա այն պահն է, որ բոլորս համախմբված պետք է դուրս գանք փողոց ու պաշտպանենք մեր իրավունքները»,-ասված է հաղորդագրության մեջ»:

Հիշեցնենք, որ երեկ «Հայռուսգազարդ» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով, առաջարկելով գազի մեկ խմ. գինը 132 դրամից դարձնել 221 դրամ: