16 մայիսի 2013 - 10:41 AMT
Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Լեզվի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:

Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: