Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց հայտարարությամբ, ըստ որի՝ Կառավարությունը 30%–ով սուբսիդավորելու է գազի սակագնի բարձրացումը։ Վարչապետը նամակ է գրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և առաջարկել է օժանդակել սոցիալապես անապահով ընտանիքներին:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀայՌուսգազարդ ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը: