16 մայիսի 2013 - 11:27 AMT
«Սպայկա» ՍՊԸ-ում հրդեհը մարել դեռ չի հաջողվում. 2 փրկարար է տուժել

Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում հրդեհը մարել դեռ չի հաջողվում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը: Նա և ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այս պահին դեպքի վայրում են:

«Շենքի մի կողմից տարվում են սառեցման, երեք կողմից հրդեհաշիջման աշխատանքներ: Արշակունյաց փողոցի կողմի պատերին ճեղքեր են բացվում` հրդեհի մարումն ավելի արդյունավետ իրականացնելու համար», - ասաց Ն. Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ բնակիչների կամ ընկերության աշխատակիցներից տուժածներ չկան, բայց 2 տուժած կա փրկարարներից: «Մեկի ոտքն է վնասվել, մյուսը ծխահարվել է», - ասաց Ն. Գրիգորյանը: