16 մայիսի 2013 - 13:58 AMT
Երբ պատերազմը Սիրիայում ավարտվի, տուն վերադարձող վարձկանները մեծ վտանգ կներկայացնեն

Ռուսաստանը զենք է վաճառում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում նրան, սակայն, նրա քաղաքացիները, գրոհայինները Հյուսիսային Կովկասից, կռվում են հակառակ կողմում, գրում է «Ռոյթերսը»: Երբ պատերազմը Սիրիայում ավարտվի, տուն վերադարձող վարձկանները մեծ վտագ կներկայացնեն, ասել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը Բիշքեկում նախկին խորհրդային հանրապետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ:

Նախկին խորհրդային հանրապետությունների հատուկ ծառայությունների ղեկավարները Բիշքեկում քննարկել են անվտանգության ապահովման ուղիները տարբեր միջոցառումների, այդ թվում Սոչիի Օլիմպիադայի ժամանակ: