
Գազի սակագնի բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիան շարունակվում է: Քաղաքացիները շարժվում են դեպի նախագահի նստավայր: Ինչպես արդեն հայտնել էինք, ցույցին նաև մտավորականններ ու պատգամավորներ էին միացել: Ակցիային նաև Սպառողների իրավունքների պաշտպանն է մասնակցում:
Արմեն Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը կարող էր ժամանակին ավելացնել իր մասնաբաժինը ՀայՌուսգազարդում, բայց մի շարք պատճառներով դա տեղի չունեցավ ու այսօր նման վիճակը չէր առաջացավ:
Անդրադառնլով ռուսական կողմի օբյեկտիվ հիմքերին սպառողների իրավուքների պաշտպանն ասաց, որ գազի հետ կապված էքսկլյուզիվ գործարք կար և ՀայՌուսգազարդի այս քայլը նշանակում է, որ մենք այլևս չունենք քաղաքական այն էքսկլյուզիվ կարգավիճակը, որն ունեինք նախկինում: