17 մայիսի 2013 - 11:21 AMT
ՎԶԵԲ-ն առաջին անգամ հանձինս Ամերիաբանկի հայկական բանկին շնորհեց հաստատող բանկի կարգավիճակ

Հանձինս Ամերիաբանկի` Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց հայաստանյան բանկին:

Առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme) շրջանակներում սույն թվականի մայիսի 9-ին ՎԶԵԲ-ը Ստամբուլում կազմակերպել էր միջոցառում, որի ժամանակ Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը ստորագրեց պայմանագիր, որի համաձայն առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո Ամերիաբանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշեց. «Նման կարգավիճակի ստացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում առևտրի ֆինանսավորումը զարգացնելու համար: Այն մեծապես կնպաստի արտահանման ծավալների աճին և տեղական արտահանողների համար առավել հասանելի կդարձնի առևտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման ակրեդիտիվների և բանկային երաշխիքների հաստատումը և սպասարկումը: Հաստատող բանկի կարգավիճակը նաև ձեռքբերում է այն առումով, որ առաջին անգամ ՎԶԵԲ-ի հաստատող բանկերի ցանկում ներառվեց նաև hայաստանյան բանկ` ի դեմս Ամերիաբանկի»:

ՎԶԵԲ-ի հաստատող բանկերի ցանկում ընդգրկվելը մեկ անգամ ևս վկայում է Ամերիաբանկի բարձր վարկանիշի մասին` որպես հուսալի և ճանաչված գործընկեր միջազգային շուկայում: