17 մայիսի 2013 - 11:04 AMT
Գիշերը «Սպայկա» ՍՊԸ-ում նորից հրդեհ է բռնկվել

Այսօր, ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից` «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ շինության երկրորդ հարկում այրվում են պլաստմասե թափոններ` 1 խմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել` 01.59-ին: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: