17 մայիսի 2013 - 16:56 AMT
Թուրքիայում ձերբակալել են Ռեյհանլիի ահաբեկչության կազմակերպման գլխավոր կասկածյալին

Թուրքական իշխանությունները ձերբակալել են Ռեյհանլիի ահաբեկչության կազմակերպման գլխավոր կասկածյալին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Հաթայ գավառի նահանգապետ Ջելալետդին Լեքեսիզը հայտարարել է, որ կասկածյալին ձերբակալել են Սիրիայի հետ սահմանը ապօրինի հատելու պահին: Ըստ նրա, ոստիկանությունը որոնում է ևս երկու կասկածյալի: Այժմ ահաբեկչության գործով ձերբակալված է 8 մարդ: