17 մայիսի 2013 - 19:41 AMT
Նորից կարկտահարություն` Արագածոտնի մարզում

Այսօր, ժամը 16.41-ին Արագածոտնի մարզի Արտենիի և 16.50-ին Լուսակնի գյուղապետերից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են վերը նշված գյուղերի գյուղա¬տնտեսական նշանակության ցանքատարածքները և այգիները: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԻՆ ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն և մարզպետը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցում Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանն ասաց, որ այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է:

«Մասնագետներ ենք հրավիրել, վաղը կգան, կգնահատեն: Կարկուտը մոտ 10-12 րոպե է տևել: Մեր համայնքում հակակարկտային կայան չկա, կողքի համայնքինն է գործել` ժամանակին, բայց վնասներից չի փրկել», - ասաց նա: