
Այսօր, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում բախվել են «Նիսան» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից և հաղորդում, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: