17 մայիսի 2013 - 21:09 AMT
ԼՂՀ նախագահը և ՀՀ փոխարտգործնախարարը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում փոխգործակցութունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: