18 մայիսի 2013 - 10:27 AMT
Ֆրանսուա Օլանդը ստորագրել է միասեռական ամուսնությունների մասին օրենքը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 18-ին ստորագրել է միսաեռական ամուսնությունների մասին օրենքը, որով թույլատրվում է նաև երեխաներ որդեգրել: Ֆրանսիան դարձավ աշխարհի 14-րդ երկիրը, որն օրինականացրեց միասեռական ամուսնությունները:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, իր որոշման մեջ ՍԴ-ն նշել է, որ երեխաներ որդեգրելու իրավունքը տրվում է սկզբունքորեն, սակայն չի երաշխավորվում: Յուրաքանչյուր դեպք առանձին է դիտարկվելու, ելնելով երեխայի շահերից: