26 դեկտեմբերի 2005 - 13:44 AMT
Օրյոլում նշել են հայոց գրերի ստեղծման 1600-ամյակը
Օրյոլում տեղի է ունեցել հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված տոնական համերգ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հայկական երիտասարդական կազմակերպության կազմակերպած միջոցառմանը ներկա են գտնվել մարզի վարչակազմի եւ մի շարք ազգամշակութային եւ երիտասարդական միավորումների ներկայացուցիչներ: Սբ.Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծման պատմության մասին թատերականացված ներկայացմանը հաջորդեցին` հայոց լեզվի եւ գրերի մասին հանրահայտ մարդկանց արտահայտությունները ասմունքողների կատարմամբ, գրական-երաժշտական կոմպոզիցիան հայերեն լեզվով փոքրիկների կատարմամբ, ինչպես նաեւ ազգային երգերի եւ պարերի համերգը: