18 մայիսի 2013 - 15:15 AMT
Թուրքիան կդադարեցնի համագործակցությունը Կիպրոսում աշխատող ընկերությունների հետ

Թուրքիան կդադարեցնի համագործակցությունը Կիպրոսում աշխատող ընկերությունների հետ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը, հայտնում է Sabah-ը:

Ըստ նախարարի, ածխաջրածինների հետախուզումը Միջերկրական ծովի արևելյան մասում երկու կողմերի՝ Կիպրոսի և Հյուսիսային Կիպրոսի իրավունքն է: Փետրվարին Թուրքիան արդեն դադարեցրել է համագործակցությունը իտալական Eni ընկերության հետ: Անկարան գտնում է, որ աշխատանքները հայտուկ տնտեսական գոտում հակասում են միջազգային իրավունքին: