18 մայիսի 2013 - 15:08 AMT
Բուլղարացի վարորդները դադարեցրել են սահմանային անցակետի շրջափակումը Թուրքիայի հետ սահմանին

Բուլղարացի վարորդները դադարեցրել են սահմանային անցակետի շրջափակումը Թուրքիայի հետ սահմանին: Շրջափակումը տևեց երկու օր, անցակետի մոտ 12-կիլոմետրանոց հերթ էր առաջացել:

Բուլղարացիները բողոքում էին, որ Թուրքիան փորձում է դուրս մղել իրենց Մերձավոր Արևելքի փոխադրումների շուկայից: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրքական կողմի հետ մինչև ամսվա վերջ բոլոր սահմանափակումները վերացնելու մասին: Մինչ այդ կառավարությունները պետք է պայմանագիր կնքեն բեռնափոխադրումների պայմանների մասին: