18 մայիսի 2013 - 16:11 AMT
Կառավարության առջև բողոքի ցույց է. ոստիկանները փակել են շենքի մուտքը

Կառավարության շենքի առջև, ուր պատրաստվում էին բերել Նոյեմբերյանում մայիսի 15-ին զոհված զինծառայողի դին, հավաքվել են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք պատգամավորներ՝ այդ թվում «Ժառանգության» անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Սևազգեստ մայրերը բացականչում էին, որ հանցագործները դեռևս չեն պատժվել, ինչպես նաև մեղադրում ոստիկանությանը զինվորի դին Երևան բերելու խոչընդոտելու մեջ:

Ոստիկանները «պատ կազմելով» փակել էին կառավարության մուտքն ու թույլ չէին տալիս հավաքվածներին ներս մտնել:Մի շարք ակտիվիստների, այնուամենայնիվ, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել:

Մի քանի ակտիվիստների ընդունել է կառավարության դիմում–բողոքների բաժնի պետը, ով ասել է, որ ՀՀ վարչապետն իրենց բարձրացրած հարցերի հետ առնչություն չունի: