18 մայիսի 2013 - 16:39 AMT
Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսը, որի ժամանակ էլ Սարգսյանը վերընտրվեց պաշտոնում: Նա կղեկավարի ևս չորս տարի:

Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիան գլխավորում է 2004 թվականից: