18 մայիսի 2013 - 17:52 AMT
Կապանում բացվել է արհեստական խոտածածկով նոր խաղադաշտ

Այսօր Կապանում հանդիսավորությամբ բացվել է արհեստական խոտածածկով նոր խաղադաշտ: Այն ժամանակակից խաղադաշտ է, որը իր տեսակի մեջ երրորդն է Ֆուտբոլի ակադեմիայի և «Բանանցի» արհեստական խոտածածկով մարզադաշտերից հետո:

Խաղադաշտի հարևանությամբ ընթանում է նաև ֆուտբոլի ակադեմիայի շինարարությունը, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: