20 մայիսի 2013 - 11:29 AMT
Գրեթե 20 տորնադո է գրանցվել Կանզաս, Օկլախոմա և Այովա նահանգներում

Գրեթե 20 տորնադո է գրանցվել Կանզաս, Օկլախոմա և Այովա նահանգներում, հայտնել է ԱՄՆ օդերևութաբանական ծառայությունը:

Շաունի քաղաքում Օկլահոմա նահանգում, ըստ ԶԼՄ-ների, մեկ մարդ է զոհվել: Փլուզվել է մոտ 100 տուն, էլեկտրածգերի վնասման պատճառով մոտ 10 հազար մարդ մնացել է առանց լույսի:

Տորնադոյի վտանգի պատճառով Կանզասի խոշորագույն օդանավակայանի բոլոր չվերթերը չեղյալ են համարվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: