20 մայիսի 2013 - 12:45 AMT
Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի կհանդիպի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Յագլանդը Ռուսաստան է այցելել եռօրյա աշխատանքային այցով: ԵԽ գլխավոր քարտուղարի Սոչիից մեկնարկող այցի հիմնական ծրագիրը կապված է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: