20 մայիսի 2013 - 11:06 AMT
Հունիսի 18-20-ը կկայանա Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի Գավաթի խաղարկությունը

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ հունիսի 18-20 Երևանում կայանալու է ֆեդերացիայի Գավաթի խաղարկությունը:

«Երկու հայկական թիմ ժամանելու է ԱՄՆ-ից, որոնք ներկայացնում են Գլենդելը, իսկ Հայաստանից ելույթ կունենան վեց ակումբներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա, այն ջրագնդորդները, ովքեր աչքի կընկնեն Գավաթի խաղարկությունում, կընդգրկվեն պատանեկան հավաքականի կազմում, որն էլ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: «Հուլիսի 2-ին թիմը կուղևորվի Վրաստան հավաքի, որտեղ էլ ընկերական հանդիպում կունենա Վրաստանի պատանեկան հավաքականի հետ»,- հավելեց Հովհաննիսյանը: