Իսրայելի հայերի «Արարատ» միության ամենամեծ նվաճումը երեկոյան դպրոցի բացումն է: Դա այն բանի գրավականն է, որ մեր երեխաները չեն մոռանա իրենց մշակույթն ու մայրենին, որպեսզի, չկորցնեն հոգևոր կապը Հայրենիքի հետ»,- PanARMENIAN.Net-ին է հայտարարել Իսրայելի հայերի «Արարատ» միության մամլո կցորդ Մենդել Կորսունսկին: Ըստ նրա, համայնքի անդամ Քնարիկ Գևորգյանը կարողացավ կյանքի կոչել այդ գաղափարը և շատերին հույս տալ, որպեսզի երեխաները չմոռանան իրենց արմատները: Իր ավանդն ունեցավ նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը, որը զգալի աջակցություն ցուցաբերեց Իսրայելի հայերի միությանը ուսումնական ծրագրերով ու դասագրքերով:
«Մենք հաճախ ենք հավաքում մեր երեխաներին տարբեր միջոցառումների, գնում ենք նրանց հետ Երուսաղեմի հայկական թաղամաս, զրուցում ենք ՀԱԵ սպասավորների հետ»,-ասաց նա: