20 մայիսի 2013 - 15:29 AMT
Բասրայում և Բաղդադում ահաբեկչությունների արդյունքում մոտ 50 մարդ է զոհվել

Առնվազն 11 մարդ է զոհվել Իրաքի հարավում կրկնակի ահաբեկչության արդյունքում: Պայթուցիկով մեքենան պայթեցվել է քաղաքային շուկայի մոտ, մեկ այլ ավտոմեքենա է պայթեցվել Բասրայում:

Երկրի մայրաքաղաքում ութ պայթյուն է որոտացել, որոնք 22 մարդու կյանք են խլել, հարձակման են ենթարկվել մի քանի ոստիկանական բաժանմունքներ ու անցակետեր: 24 ոստիկան է սպանվել:

Մայիսի 17-ին Իրաքում մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել՝ պայթյուններ են որոտացել Բաղդադում, Մադաինում, Ֆալուջայում և Քիրկուկում, հայտնում է euronews-ը: