20 մայիսի 2013 - 11:56 AMT
Գյուղացիները դարձյալ փակել են ճանապարհը. Նրանք վարչապետի ու նախագահի հետ հանդիպում են պահանջում

Բնապահպան Թեհմինե Ենոքյանը քիչ առաջ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքից տեղեկացել է, որ Արևիկ, Շենավան, Հայկավան, Գետաշեն և Մրգաշատ համայքների բնակիչները դուրս են եկել և փակել են ճանապարհը: Նրանք որոշել են չբացել ճանապարհը, մինչև մինչև չգան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետը:

Հիշեցնենք, որ բողոքի պատճառը կարկուտից ոչնչացված բերքնե է: Այս համայնքներում կարկտահարությունից ամբողջ բերքը վնասվել է: Համայնքները գտնվում են ծանր սոցիալական վիճակում: